Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասանժը կմնա առանց համացանցի հասանելիության մինչ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ավարտը

Ասանժը կմնա առանց համացանցի հասանելիության մինչ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ավարտը
25.10.2016 | 11:28

Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքնվող Ջուլիան Ասանժը կմնա առանց համացանցի հասանելիության մինչ նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ավարտը՝ հայտնում է WikiLeaks կայքի հիմնադրի փաստաբան Մելինդա Թեյլորը: Անցած շաբաթ Էկվադորի կառավարությունը հայտարարել է, որ Լոնդոնում իր դեսպանատանը համացանցի հասանելիության սահմանափակում է մտցրել: Որոշումը կայացվել է ԱՄՆ իշխանությունների խնդրանքով, որոնք հայտարարել են, որ Ասանժը ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների տապալմանն ուղղված ռուսական հատուկ ծառայությունների գործողության կամավոր մասնակից է:

Ասանժն աբսուրդ է անվանել Ռուսաստանի հետ WikiLeaks-ի կապերի մասին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները: «Ինչպես ես հասկանում եմ, նա հնարավորություն չի ունենա օգտագործել համացանցը մինչև ԱՄՆ-ում ընտրությունների ավարտը»,- հայտարարել է Ասանժի փաստաբանը՝ հավելելով, որ Էկվադորի իշխանությունների որոշումը չի վնասի WikiLeaks-ի գործունեությանը:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ